04/07/2022 20:52
ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան տնտեսական անվտանգության վերաբերյալ բանակցություններ են վարելու
Վաշինգտոնի ու Հարավային Կորեայի ներկայացուցիչները տնտեսական անվտագության շուրջ երկխոսության շրջանակներում այս շաբաթ պատրաստվում են առաջին հանդիպումն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնել է Հարավային Կորեայի նախագահի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը այսպիսի երկխոսություն սկսելու պայմանավորվածություն ձեռք են բերել մայիսին՝ Սեուլում կայացած երկկողմ գագաթնաժողովից հետո։
Հարավկորեական կողմը հայտնել է, որ հուլիսի 6-ին երկրի նախագահի տնտեսական անվտանգության հարցերով խորհրդական Վան Յուն Չժոնը մեկնելու է Վաշինգտոն, որտեղ հուլիսի 7-ին նախատեսված է նրա հանդիպումը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Տարուն Չաբրայի հետ։ Կողմերը քննարկելու են համաշխարհային մատակարարման շղթաներում ստեղծված ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաև կիսահաղորդիչների, միջուկային էներգետիկայի, առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր։