05/07/2022 20:14
Չիչխանի օգտակար հատկությունները
Չիչխանը, հավանաբար, երկրագնդի վրա աճող ամենաօգտակար պտուղն է։ Այն հարուստ է A, C, H, PP, E և B խմբի վիտամիններով, շաքարներով, սպիտակուցային նյութերով, պեկտինով, օրգանական թթուներով և այլն։
Չիչխանը նաև միկրո և մակրոէլեմենտներ է պարունակում՝ երկաթ, կալցիում, մագնիում, նատրիում, կալիում, ֆոսֆոր, ինչպես նաև սերատոնինի՝ «երջանկության հորմոնի» աղբյուր է։
Այս պտուղն ամրացնում է անոթների պատերը, լավացնում նյութափոխանակությունը, ունի հակաօքսիդանտ հատկություններ։
Բացի այդ՝ չիչխանը լավացնում է արյան բաղադրությունը՝ նվազեցնելով թրոմբերի գոյացման ռիսկը։
Չիչխանը ցուցված է սրտանոթային, արյան հետ կապված հիվանդություններ, ինչպես նաև գաստրիտ և խոց ունեցող անձանց։
Չիչխանի մուրաբան, մորսը, ինչպես նաև շաքարավազով տրորված պտուղները խորհուրդ է տրվում օգտագործելօրգանիզմում վնասակար խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում և աթերոսկլերոզի կանխարգելման համար:
Այս օգտակար պտուղը, սակայն, ունի հակացուվումներ. մասնավորապես, չիչխան կտրականապես չպետք է օգտագործեն լեղապարկի, ինչպես նաև միզաքարային խնդիրներ ունեցող անձինք։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։