05/07/2022 20:27
Կոճապղպեղի օգտակար հատկությունները
Կոճապղպեղն ամենատարածված համեմունքներից մեկն է, որը յուրահատուկ համ և բույր է տալիս ուտեստներին և ըմպելիքներին։Սակայն այն ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, քանի որ օգնում է պայքարել առողջական մի շարք խնդիրների դեմ։ Ընդ որում՝ կոճապղպեղի օգտակար հատկություններից շատերը վաղուց ապացուցված են հետազոտությունների միջոցով։
1. Կոճապղպեղն օգնում է պայքարել մրսածության դեմ
Կոճապղպեղը տաքացնող էֆեկտ ունի և ուժեղ քրտնադրություն է առաջացնում։ Մեկ բաժակ կոճապղպեղով թեյը կօգի տաքանալ և թուլացնել հիվանդության ախտանշանները։
2. Կոճապղպեղն օգտակար է մարսողության համար
Ապացուցված է, որ կոճապղպեղն արագացնում է աղիներից գազերի դուրսբերման պրոցեսը։ Այն նաև լավ միջոց է սրտխառնոցի դեմ, այդ թվում՝ հղիության շրջանում։
3. Արդյունավետ է դիաբետի դեպքում
Համաձայն միանգամից մի քանի հետազոտությունների՝ կոճապղպեղը կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, պայքարել հիվանդության երկրորդական ախտանշանների՝ այտուցների և բորբոքումների դեմ։
4. Կոճապղպեղն օգնում է նվազեցնել քաշը
Այս համեմունքը խթանում է ճարպերի այրմանը նպաստող ֆերմենտների արտադրությանը։ Միաժամանակ ապացուցված է, որ կոճապղպեղը երկարաձգում է հագեցածության զգացողությունը։
5. Կոճապղպեղն օգնում է արթրիտի և բորբոքումների ժամանակ
Բույսի արմատը ուժեղ հակաբորբոքային հատկություն ունի և օգտագործվում է արթրիտի և արթրոզի ժամանակ՝ հանելով հոդացավը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։