05/07/2022 19:23
Միֆեր նիհարելու մասին
Ավելորդ քաշը շատերին է անհանգստացնում, բայց նիարելուց առաջ պետք է հասկանալ՝ ո՞ր մթերքները և սովորություններն են իրականում օգնում այդ գործին, իսկ որոնք՝ ոչ։
Միֆ 1. Թուրինջը և կաղամբն այրում են ճարպը
Իրականում չկան այնպիսի մթերքներ, որոնք այրում են ճարպը։ Որոշ մթերքներ պարզապես արագացնում են նյութափոխանակությունը, սակայն կարճ ժամանակով, սակայն քաշի նվազեցմանը չեն նպաստում։
Միֆ 2. Կանաչ թեյը նիհարեցնում է
Դա բացարձակ այդպես չէ, փոխարենը կանաչ թեյի մեջ մեծ քանակությամբ պոլիֆենոլներ կան, որոնք չեզոքացնում են վտանգավոր խոլեստերինը։
Միֆ 3. Շիլաները նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն
Հացազգիներն իսկապես ածխաջրերի աղբյուր են, սակայն նրանք, ովքեր ամբողջահատիկ հացահատիկից ստցված շիլաներ են ուտում, քաշ են կորցնում և դանդաղ հետ հավաքում։
Միֆ 4. Ախորժակը փակելու համար պետք է խնձոր ուտել
Ճիշտ չէ. խնձորը և մյուս մրգերը չեն ճնշում ախորժաը, այլ հակառակը՝ գրգռում են։
Միֆ 5. Չորահացերից նույնքան արագ չեն գիրանում, քան հացից
Պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Չորահացերն առավել կալորիական են, դրանց մեջ ճարպն ավելի շատ է, քան սովորական հացի մեջ։
Միֆ 6. Նիհարելու լավագույն տարբերակը սոված մնալն է
Սննդի բացակայությունը կարող է հոգնածության և գլխապտույտների պատճառ դառնալ։ Սոված մնալը վտանգավոր է։ Իսկ եթե ռիսկի եք դիմում սոված մնալ ամբողջ ցերեկվա ընթացքում, ապա երեկոյան ընհուպ երեք անգամ շատ կուտեք։
Միֆ 7. Սպիտակուցային դիետաները ամենաարդյունավետն են
Ո՛չ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գեր մարդիկ ավելի լավ նիարում են ցածր ածխաջրային դիետաների հետևելով, սակայն արդյունքը երկար չի տևում։ Շուտով ավելորդ կիլոգրամները կրկին վերադառնում են։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։