05/07/2022 19:47
Ի՞նչ պետք է իմանալ սրտի մասին 30 տարեկանից հետո
Բժիշկները սիրտը ստուգելու չորս տարիք են մատնանշում՝ մինչ ծնվելը, կյանքի առաջին տարում, 30 տարեկանից հետո և 50 տարեկանից հետո։
30 տարեկանից հետո մարդկանց մեծամասնության կենսառիթմը փոխվում է. ընտանիք, երեխաներ, աշխատանք և այլն։ Սրանք ոչ միայն դրական էմոցիաներ են, այլ նաև հնարավոր սթրեսի պատճառներ, որոնք իրենց հերթին կարող են վնասել սիրտը։
Սրտային հիվանդությունների գլխավոր պատճառներից են ավելորդ քաշը, ծխելը և ալկոհոլը, սակայն սրտանոթայի համակարգի մասին հոգ տանելն ամենևին դժվար չէ։ Ահա մի քանի պարզ կանոն
Պարտադիր մինիմում
Յուրաքանչյուր տարի պետք է արյան մեջ շաքարի անալիզ հանձնել և էլեկտրասրտագրություն անցնել։ Պակաս կարևոր գործոն չէ նաև մարմնի զանգվածի ինդեքսը։ Եթե այն բարձր է 25-ից, պետք է նիհարել։ Ավելորդ քաշի ևս մեկ ցուցիչ՝ գոտկատեղի շրջագիծը. կանանց մոտ այն չպետք է գերազանցի 80, տղամարդանց մոտ՝ 94 սանտիմետրը։
Ինչպես բալանսավորել սնունդը
Ընտրեք քիչ ճարպ և շաքար պարունակող մթերքներ՝ արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը ցածր պահելու համար։ Աշխատեք հնարավորինս քիչ կոնֆետներ և խմորեղեն ուտել։ Սննդակարգից բացառեք արագ սնունդը, երշիկեղենը, յուղոտ կաթը, տապակած մսեղենը։ Դրա փոխարեն ճաշացանկում ներառեք յուղոտ ձկան միս, ընկեւզեղեն, բուսական յուղեր։ Որքան հնարավոր է շատ՝ հում մրգեր և բանջարեղեն կերեք։
Ֆիզիկական ծանրաբեռնվածություն
Առողջ լինելու համար անհրաժեշտ է սպորտով զբաղվել՝ անկախ տարիքից, մանավանդ մեգապոլիսներում բնակվողների համար, որտեղ նստակյաց կենսակերպը գերակշռում է։ Եթե դուք գրասենյակային աշխատող եք և օրվա ընթացքում քիչ եք շարժվում, աշխատեք ավելի շատ շարժվել՝ հաճախ քայլեք ոտքով, բարձրացեք աստիճաններով, հեծանիվ վարեք։
Սրտի բնականոն աշխատանքն ապահովելու համար բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական մոտավորապես 150 րոպե ֆիզիկական վարժություններ կատարել։ Սրտամկանը մարզելու լավ միջոց են նաև լողը, քայլքը և կադիովարժությունները՝ առանց մեծ ծանրաբեռնվածության։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։