05/07/2022 20:42
Ուրցի օգտակար հատկությունները
Ուրցի օգտակար հատկությունների մասին հայտնի է վաղ ժամանակներից։ Այն օգտագործվում է և՛ որպես համեմունք, և՛ բուժական նպատակներով։
Բժշկության մեջ ուրցը կիրառվում է իր մեջ պարունակվող եթերային յուղի պատճառով։ Համարվում է, որ այս բուսատեսակը դրական է ազդում շնչառական համակարգի վրա, օգնում ազատվել հազից և բրոնխներում եղած հեղուկից։
Ուրցը հարուստ է օրգանիզմի համար անհրաժեշտ այնպիսի նյութերով, ինչպիսիք են մագնեզիումը, կալիումով, կալցիումով, երկաթով, մանգանով, պղնձով, ցինկով, սելենով, բարիումով, ինչպես նաև A, C ևBխմբի վիտամիններով։
Ուրցը նաև օգնում է պայքարել բորբոքային պրոցեսների և բակտերիաների դեմ՝ ցուցաբերելով հակասեպտիկ ազդեցություն։
Սակայն սրանք ուրցի բոլոր օգտակար հատկությունները չեն. այս բուսատեսակը նաև հակաօքսիդանտ հատկություններով է օժտված, պայքարում է սնկային ինֆեկցիաների դեմ։ Հակավիրուսային էֆեկտով պայմանավորված՝ ուրցն օգտագործվում է շնչառական հիվանդությունների և գրիպի պրոֆիլակտիակայի և բուժման նպատակներով։
Այն նաև օգնում է նորմալացնել մարսողությունը, կիրառվում է փորկապության և ստամոքսի սպազմերի ժամանակ։
Ուրցը կիրառվում է նաև ստոմատոլոգիայի ոլորտում՝ բերանի խոռոչում առկա խոցերը և բորբոքային մյուս պրոցեսները վերացնելու համար։
Նյորադային համակարգի վերականգնման և ամրապնդման համար օգտագործվում է ուրցի եթերային յուղը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։