05/07/2022 12:55
Վերհիշենք՝ 1995 թվականին ովքեր էին Սահմանադրության հեղինակները, ու հիմա ովքեր են Սահմանադրություն գրում. ԱԺ պատգամավոր
Սրտի ցավով եմ ասում, որ այսօր Սահմանադրության գերակայություն չունենք, «Դիմադրության» շարժման երթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ ունենք իրականություն, երբ իշխանությունը Սահմանադրական դատարանը ժողովրդից պաշտպանում է ոստիկանական ուժերով։
«Այդ օրվանից արդեն ճգնաժամ է եղել Սահմանադրության և իշխանության միջև։ Իշխանությունը չի պատկերացնում՝ ինչ է Սահմանադրությունը, ոչ էլ ուզում է պատկերացնել։
Եկեք վերհիշենք՝ 1995 թվականին ովքեր էին Սահմանադրության հեղինակները՝ Գագիկ Հարությունյան, Վլադիմիր Նազարյան, Հենրիկ Խաչատրյան, ու հիմա ովքեր են Սահմանադրություն գրում։
Այս իրավիճակում Սահմանադրությունը պաշտպանելը լինելու է միայն պայքարի միջոցով», - ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ Սահմանադրությունը ոտնահարվելու է այնքան ժամանակ, քանի դեռ գործող իշխանությունները չեն հեռացել։