05/07/2022 12:12
Գործող իշխանություններն ամեն կերպ տրորում են Սահմանադրությունը. Արամ Վարդևանյան
Եթե այս իշխանություններն ազնիվ լինեին՝ գոնե փոքր հարցերում, պետք է ուղղակի հեռանային. սա հենց կոչվում է ազնվության դեֆիցիտ, «Դիմադրության» շարժման երթին ընդառաջ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Դուք հիշո՞ւմ եք՝ ՍԴ կազմի նկատմամբ ինչ գրոհ էին իրականացնում, ինչ հռետորաբանություն էր օգտագործվում, քրեական գործեր էին հարուցվում, և այդ ամենը՝ Սահմանադրությունը ոտնահարելով։
Եվ, ի վերջո, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ է Սահմանադրության տրորում։ Անկախության հռչակագրից, սկզբունքներից շեղվելը, ինչպիսիք Հայոց ցեղասպանության և Արցախի հարցերն են, նույնպես Սահմանադրության խախտում է», - ասաց պատգամավորը։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ Սահմանադրությունը և ՍԴ-ն զուտ բառեր չեն, և հուլիսի 5-ին ինքը միշտ հպարտություն, կարևոր առաքելության է զգացել, մինչդեռ այժմ գործող իշխանություններն ամեն կերպ տրորում են Սահմանադրությունը։