05/07/2022 09:56
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպա
«Հրապարակ» թերթը գրում է. ««Դիմադրության» շարժման համահարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպական Խորհրդարանի Ստրասբուրգի նստավայր, որտեղ ընթանում է Խորհրդարանի լիագումար նիստը, այնուհետև մեկնելու է Բրյուսել: Մեզ հայտնի դարձած տեղեկություններով, նախատեսված են Սաղաթելյանի հանդիպումները Եվրոպական Խորհրդարանի ղեկավարության, Հայաստանին առնչվող մարմինների պատասխանատուների և քաղաքական հիմնական խմբերի ներկայացուցիչների հետ։ Նա նման բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու։
Ուշագրավ է, որ սա այն պայմաններում, երբ իշխանությունները զրկեցին Սաղաթելյանին Աժ փոխնախագահի պաշտոնից։ Ակնհայտ է, որ Եվրոպայում բավականին հետաքրքրություն կա հայաստանյան ընդդիմության եւ նրա ապագա ծրագրերի նկատմամբ: Այս ուղեւորությունն ուշագրավ է նաեւ նրանով, որ խորհրդարանական ընդդիմությանը ոմանք համարում են ռուսամետ շարժում` Ռուսաստանից ուղղորդվող»։