05/07/2022 17:01
ՌԴ Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը
ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը, որը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին։
Ժամանակավոր համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 17-ին, ենթադրում է ներմուծման արտոնյալ ռեժիմ՝ սահմանափակ ցանկով ապրանքների համար։
Համաձայնագիրը ԵԱՏՄ-ի և միության անդամ պետությունների, ինչպես նաև Իրանի միջև առևտրի հիմնական կանոններն է ձևավորում, որոնք առավելագույնս մոտ են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին․ խոսքը, մասնավորապես, պաշտպանական միջոցների կիրառման և մաքսային վարչարարության մասին է։