05/07/2022 19:18
Ուկրաինայում հայտարարել են՝ երկրի ենթակառուցվածքներին 95 միլիարդ դոլարի վնաս է հասցվել
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ընթացքում երկրի ենթակառուցվածքներին հասցված վնասը 95 միլիարդ դոլարի է հասնում։
«Այժմ մեր բյուջեի գրեթե 100 տոկոսն ուղղվում է ռազմական կարիքներին ու սոցիալական նպաստների վճարմանը։ Ամսական 5 միլիարդ դոլարի դեֆիցիտ ենք ունենում, իսկ ենթակառուցվածքներին հասցված վնասը 95 միլիարդ դոլարի է հասնում»,- Կուբրակովի խոսքերն է մեջբերել նախարարության մամուլի ծառայությունը՝ ֆեյսբուքյան իր էջում։
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է նաև, որ ռազմական գործողությունների ավարտից հետո երկրի վերականգնման գործընթացում իր հիմնական նպատակն է լինելու ուկրաինական տրանսպորտային ցանցը ԵՄ-ի ցանցին ինտեգրելը։