05/07/2022 18:41
1995 թվականից ի վեր՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել Թուրքիայում
Գնաճը Թուրքիայում ռեկորդային բարձր ցուցանիշի է հասել, որպիսին չի գրանցվել 1995 թվականից ի վեր, հայտնել է Karar պարբերականը։ Գնաճն այս երկրում մեծապես պայմանավորում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության ձախողմամբ։
Թուրքիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ հունիսին տարեկան գնաճը հասել է 78,62 տոկոսի, սակայն անկախ փորձագետների գնահատականով՝ այն 175,55 տոկոս է ։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հունիսին գնաճը 4 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ այն դեպքում, երբ 2024 թվականի վերջի դրությամբ գնաճի մակարդակ էր սահմանվել 9,8%-ը։
Թուրքիայի ֆինանսների նախարարությունը բարձր գնաճի հիմնական պատճառ է համարում էներգակիրների և գյուղմթերքի համաշխարհային գների թանկացումը։