05/07/2022 09:47
«Հրապարակ». ՔՊ-ում մտադիր են արձակուրդային սեզոնին 24 ժամյա ռեժիմով քննարկել եւ «սղղացնել» Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 6-ին կրկին արտահերթ նիստեր է հրավիրել։ Դեռեւս օրակարգը չի հաստատվել, սակայն ՔՊ-ականները վստահեցնում են, որ հիմնականում երկրորդ ընթերցման ներկայացվող կիսատ նախագծերն են քննարկելու եւ ընդունելու։
ՔՊ-ում մտադիր են արձակուրդային այս սեզոնին, երբ մարդկանց մեծ մասը հանգստանում է եւ մեծ աղմուկ չի բարձրանա, 24 ժամյա ռեժիմով քննարկել եւ «սղղացնել» Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքը։ Ըստ ամենայնի, վաղվա արտահերթը վերջինը չի լինի, օրենսդիրները մինչեւ արձակուրդը սկսվելը, նիստերի կմասնակցեն: Իսկ արձակուրդը նրանց համար սկսվում է հուլիսի 16-ից»։