06/07/2022 18:10
Ինչպե՞ս հոգ տանել մազերի մասին ամռան շոգին
Որպեսզի մազերն ամռանը պահպանեն իրենց առողջ փայլը և ամուր լինեն, պետք է դրանց մասին լրջորեն հոգ տանել։
Պատճառն այն է, որ ամռան այրող արևը կարող է բացասաբար ազդել ոչ միայն մարդու մաշկի, այլ նաև մազերի վրա՝ դրանք դարձնելով անփայլ և կոշտ։ Իրավիճակը երբեմն ավելի է բարդանում ծովում անցկացրած արձակուրդի ժամանակ՝ աղի ջուր, տաք օդ, որոնք էլ ծայրահեղ վատ են անդրադառնում մազերի որակի վրա։
Այս ամենի պատճառը , մասնագետների խոսքով, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են, որոնք չորացնում են մազերը։ Մազերի չորացմանն, ինչպես արդեն նշեցինք, նպաստում է նաև ամառային տաք օդը։
Լողավազանում լողալը ևս իր բացասական ազդեցությունն է թողնում մազեր որակի վրա. մանավորապես, քլորը մաքրում է օրգանիզմի կողմից արտադրվող և մազերը պաշտպանող բնական յուղերը։ Ծովի ջրի աղն իր հերթին ոչ միայն մաշկից, այլ մազերից հանում է եղած խոնավությունը։
Եվ այսպես, ի՞նչ անել՝ ամռանը հնարավորինս պաշտպանելու մազերը. նախ պետք է ամեն օր մազերը պաշտպանող սփրեյներ, գելեր կամ կրեմներ օգտագործել, երկար ժամանակ դրսում մնալու պարագայում լայնեզր գլխարկ կրել, ծովում և լողավազանում լողալուց հետո մաքուր ջրով ցայել մազերը։
Մազերի որակը պահպանելու կարևոր պայմաններից մեկն էլ վարսահարդարիչից և գանգրեցնող սարքերից առժամանակ հրաժարվելն է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։