06/07/2022 18:03
Իշխող խմբակցությունն ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրեց՝ իր կազմից
ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում իշխանական խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ընտրել է նույն խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Այս մասին հայտնի է դարձել հանձնաժողովի այսօրվա նիստում։
ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը պետք է զբաղեցնի, սակայն, ինչպես հայտնի է, ոչ վաղ անցյալում «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Ղազինյանի թեկնածությունը իշխանական պատգամավորները շարունակաբար մերժում էին, ինչից հետո ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ արվեցին, որոնցով հնարավորություն ստեղծվեց առաջադրել ՔՊ-ի թեկնածուին։