06/07/2022 09:40
«Հրապարակ». Խոզնավարի գյուղատակի հատվածը ականապատել են, բայց բնակիչներին չեն զգուշացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ Սև լճի տարածքում տեղավորված ադրբեջանցիների առջև մեր սահմանն այնքան անպաշտպան է, որ նրանք անարգել կարող են անցնել-հասնել մինչև Սիսիան։ Վիճակն այն աստիճան անհանգստացնող է եղել, որ տեղի բանակային կորպուսը որոշել է ականապատել Տեղ խոշորացված համայնքի Խոզնավարի գյուղատակի հատվածը՝ մոտավորապես մեկ կիլոմետր երկայնքով։
Մեզ հետ զրույցում նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը հաստատեց այս լուրը՝ նշելով, որ ավելին չի կարող ասել։ Մենք տեղեկացանք նաև, որ ականապատման մասին տեղի բնակչությանը չեն զգուշացրել։ Իմացել են, երբ գյուղացիներից մեկի ձիերը սովորականի պես արածելով՝ հասել են ականապատ դաշտին ու պայթել ականի վրա»։