06/07/2022 20:01
Բազուկի օգտակար հատկությունները, հակացուցումները
Բազուկը հարուստ է օգտակար միկրոտարրերով, վիտամիններով, միներալներով, օրգանական թթուներով։ B խմբի վիտամիններն անփոխարինելի են սիրտ-անոթային հիվանդությունների, նյարդային համակարգի խնդիրների դեպքում։
Բազուկի պարբերական օգտագործումը լրացնում է օրգանիզմում երկաթի պակասը, նվազեցնում սակավարյունության առաջացման հավանականությունը։ Ֆոլիկաթթուն ևս դրական ազդեցություն ունի նյարդային համակարգի համար, հատկապես անհրաժեշտ է հղիներին. նպաստում է պտղի զարգացմանը։
Բետաինի շնորհիվ բազուկը համարվում է հիպերտոնիայի, ճարպակալման դեմ պայքարի միջոց, բարելավում է լյարդի աշխատանքը։ Հակաօքսիդանտներն օգտակար են ազատ ռադիկալների դեմ պայքարում, ինչպես նաև նպաստում են իմունային համակարգի ամրացմանը։
Ցածր կալորիականությունը թույլ է տալիս բազուկը ներառել դիետիկ սննդակարգում, այն նաև օգտակար է փորկապության դեպքում։
Կարևոր է հիշել եփած բազուկի գլիկեմիկ ինդեքսը երկու անգամ բարձր է հումի համեմատությամբ, հետևաբար շաքարային դիաբետ ունեցողները պետք է սահամանփակեն օգտագործումը։ Ստամոքսի թթվայնության բարձրացման խնդիր, միզաքարային հիվանդություն ունեցողները ևս պետք է սահմանափակ օգտագործեն բազուկ։ Քանի որ բազուկը խոչընդոտում է կալցիումի յուրացումը, սննդակարգում պետք է սահմանափակեն օստեոպորոզ կամ հակում ունեցող մարդիկ։
Այսպիսով՝ բազուկը պարունակում է՝
• Երկաթ
• Յոդ
• Ցինկ
• Կալիում
• Մագնեզիում
• Մանգան
• Ֆտոր
• Ֆոսֆոր
• Պղինձ
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։