06/07/2022 18:30
Պարենային և մի շարք այլ ապրանքների գնաճը եվրոգոտում «ռեկորդային» է համարվել
«Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալության տվյալներով՝ սննդամթերքի, ծխախոտի և ոգելից խմիչքների գնաճը եվրոգոտում հունիսին հասել է պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ կազմելով 8,9 տոկոս։ Նախորդ «ռեկորդը» սահմանվել է մայիսին․ նշված ապրանքատսակների գնաճն այդ ժամանակ 7,5 տոկոս է կազմել։
Ըստ «Եվրոստատ»-ի՝ այս ապրանքների վաճառքը մայիսին կրճատվել է 0,3 տոկոսով, իսկ ապրիլին վաճառքի նվազումը 2,3 տոկոս է կազմել, այս ցուցանիշը ևս «ռեկորդային» է։
Իրավիճակը պայմանավորված է եվրոգոտում եվրոյի էժանացմամբ, գնաճի հիմնական պատճառներից է համարվում նաև էներգակիրների պահանջարկի աճն ու տարբեր ապրանքների գնաճը համաշխարհային շուկայում։