06/07/2022 09:51
«Ժողովուրդ». Վահե Հակոբյանն առաջիկայում պատգամավորական մանդատը վայր կդնի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահե Հակոբյանը, ում իշխող «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունը պաշտոնանկ արեց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում պատգամավորական մանդատը վայր կդնի: «Նա կլինի «Հայաստան» խմբակցության՝ մանդատը վայր դնող հաջորդ պատգամավորը՝ Արթուր Ղազինյանից հետո», - ասաց մեր զրուցակիցը:
Պատգամավոր Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ մանդատը վայր դնելու հարցին այժմ չի անդրադառնա: «Այդ մասին սեպտեմբերին կխոսենք», - հավելեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը:
Նշենք, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի, պատգամավորական մանդատը վայր դնող, «Հայաստան» խմբակցությունը լքող պատգամավորներ առաջիկայում էլի կլինեն: Նրանցից ոմանք նաև քաղաքական դաշտը կլքեն ու կվերադառնան իրենց հիմնական գործին»։