06/07/2022 12:25
Ռազմական և Ավիացիոն համալսարանները կմիավորվեն. ստեղծում ենք ռազմական ակադեմիա. Պաշտպանության նախարար
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն անցնում է բարեփոխումների փուլ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ռազմաավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոններ և համապատասխան ֆակուլտետներ նաև սահմանապահ զորքերի ուսուցման համար», - նշեց նախարարը:
Պաշտպանության նախարարն ընդգծեց՝ այն տղաները, որոնք որոշել են ծառայության անցնել սահմանապահ զորքերում, ԱԱԾ տնօրենի միջնորդությամբ, Պաշտպանության նախարարի հրամանով գործընթացը տեղի կունենա։
«Մենք, ըստ էության, սահմանապահ զորքերի համար սպաներ պատրաստելու որևէ ռազմաուսումնական կենտրոն չենք ունեցել», - նշեց Պապիկյանը: