07/07/2022 15:51
Էկոնոմիկայի փոխնախարարը կարևորել է հայկական ապրանքանիշով հանդես գալու գաղափարը
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այց է կատարել «Էլինա» ընկերություն:
Քննարկվել են ընկերության արտադրական ներուժը և զարգացման հնարավորությունները, նախաձեռնվող աշխատանքները, ինչպես նաև գործունեության ընթացքում ի հայտ եկող խնդիրները:
Ռաֆայել Գևորգյանը կարևորել է հայկական ապրանքանիշով հանդես գալու գաղափարը, տեխնոլոգիապես բարդ տեքստիլ արդյունաբերության զարգացումը և արդյունաբերության ոլորտում աշխատողների համար գրավիչ պայմանների ստեղծումը։