08/07/2022 18:10
Բրոնխիալ ասթմա. ախտանշանները, առաջացման պատճառները
Բրոնխիալ ասթման շնչառական ուղիների քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որ ուղեկցվում է բրոնխների հիպերռեակտիվությամբ, օբստրուկցիայի պարոքսիզմներով՝ բրոնխներն այտուցվում են, առաջանում են արտահայտված շնչարգելություն, հազի նոպաներ, խզոցներ, հևոցներ, խորխարտադրություն։
Տարբերակում են հիվանդության առաջացման էկզոգեն, էնդոգեն և խառը պատճառներ։
Էկզոգեն՝ օրգանիզմի ալերգիզացիան է, որ ժառանգական բնույթ ունի։ Օդում, շրջակա միջավայրում կան բազղմաթիվ ալերգեններ, մարդիկ, որ ունեն ատոպիայի ժառանգականություն, ալերգենների հանդեպ զգայուն են, օրգանիզմի հակագենը փորձում է հասկանալ այդ ալերգեննն օրգանիզմի համար անծանոթ է, թե ոչ։ Սկսում են ակտիվանալ իմունոգլոբինները, բուռն արձագանք է տեղի ունենում օրգանիզմի կողմից՝ ալերգիկ դրսևորումներով։
Էնդոգեն՝ երբ օրգանիզմում արախիդոնաթթվի աթթվի յուրացման խնդիր կա, ինչպես նաև էնդոկրին, նյարդաբանական խնդիրներ, ֆիզկիկական ծանրաբեռնվածությունը, եղանակի ազդեցություն ևս գործոն են ։
Հիվանդության ռիսկի խմբում երեխաներն են, քանի որ ալերգենների հետ առաջին հանդիպումը տեղի է ունենում մանկական տարիքում։
Ախտորոշման համար կարևոր են գանգատները, պետք է հետազոտել ալերգենները, իմունագլոբին Ե-ն, հաճախ էնդոգեն և էկզոգեն պատճառները զուգակցվում են։
Հիվանդությունը կարող է դրսևորվել թեթև, միջին և ծանր, թեթևն առավել հեշտ հաղթահարելի է, միջինի դեպքում հիվանդությունը դրսևորվում է նոպայաձև հազերի արտահայտչությամբ, կրծքավանադկի ծանրության զգացմամբ։
Ծանր ընթացքի դեպքւոմ կարիք կա հոսպիտալացման, որպես բարդացում կարող է լինել ասթմատիկ ստատուս։
Բրոնխիալ ասթման ունենում է սրացման և ռեմիսիայի շրջան, հիվանդության բուժումը ենթադրում է ռեմիսիայի շրջանի երկարացում։
Կան երեխաներ, որ մինչև 16 տարեկանը կարող են ունենալ բրոնխիալ ասթմա, ապա այն անցնի, բայց նման դեպքերում մեծ է հավանականությունը, որ նպաստող պայմանների դեպքում կարող է գլուխ բարձրացնել։
Բարդացումներից խուսափելու լավագույն տարբերակը վաղաժամ ախտորոշումն է, ինչպես նաև ալերգենների բացահայտումը, դրանց հետ խիստ սահմանափակ շփումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։