08/07/2022 20:38
Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբայրը վերջին մեկ տարում դարձավ 4 ընկերությունների տնօրեն, Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ 3․ «խնամի-ծանոթ-բարեկամ»-ը ուրիշ ո՞նց է լինում․ Վազգեն Սաղաթելյան (Տեսանյութ)
Հասարակական-քաղաքական գործիչ Վազգեն Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հիշեցրեց՝ 20 տարի շարունակ Փաշինյանն ու նրա ընկերներն ու համախոհները դեղին մամուլում ու հնարավոր բոլոր վայրերում խոսում էին «խնամի-ծանոթ-բարեկամ» արատավոր երևույթի մասին, սակայն իրավիճակն այսօր, երբ նրանք իշխանության են եկել, բոլորովին այլ է։
«Նիկոլ Փաշինյանի ընկեր, համադասարանցի Վահե Ղազարյան՝ ոստիկանապետ, Նիկոլ Փաշինյանի ընկեր, համադասարանցի Հայկ Ղալումյան՝ Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյան՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի աներձագը՝ ԱԺ պատգամավոր, կնոջ մեկ այլ բարեկամը՝ պատգամավոր»,- ասաց Վազգեն Սաղաթելյանը։
Նա նաև անդրադարձավ վերջերս մամուլում հայտնված հրապարակումներին, ըստ որոնց Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբայրը վերջին մեկ տարում դարձել է 4 ընկերությունների տնօրեն, Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ 3 ընկերությունների տնօրեն։
«Եվ այս ընկերությունները միլիարդավոր դրամների պետական տենդերներ են շահում, հարյուրավոր միլիոն դրամների պայմանագրեր կնքում նախարարությունների հետ ու հետո նվիրատվություն անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Հիմա էլ «խնամի-ծանոթ-բարեկամ»-ը ուրիշ ո՞նց է լինում, Նիկոլ, թալանը սա չէ՞»,- շեշտեց Վազգեն Սաղաթելյանը։