08/07/2022 09:54
«Հրապարակ». Ամեն ինչ միայն շոուների և լուսանկարների մակարդակում է տեղի ունենում. ի՞նչ է խոստացել Դեն Բիլզերյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ հանդիպել է Հայաստան ժամանած պոկերի արքա Դեն Բիլզերյանին ու նրա հետ քննարկել Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները։ Անգամ լուսանկար հայտնվեց` Բիլզերյանը շորտով՝ նախարարի հետ հանդիպմանը: Երեկ Քերոբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ներդրումների խոստում է տվել Դենը։
«Ոչ մի խոստում, բայց նախագծեր քննարկվում են», - կարճ պատասխանեց նախարարը։ Հիշեցրինք, որ Քիմ Քարդաշյանն էլ ժամանակին խոստանում էր, որ Հայաստանում ներքնազգեստի արտադրություն է սկսելու, սակայն, մնաց օդում, Քերոբյանն անարձագանք թողեց մեր դիտարկումը և հեռացավ։ Ինչպես միշտ, ամեն ինչ միայն շոուների և լուսանկարների մակարդակում է տեղի ունենում»։