08/07/2022 16:50
Վավերացվել է ԵԱՏՄ-ում տուրքերի բաշխման վերահսկողության մասին համաձայնագիրը
ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵԱՏՄ անդամ երկրների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման կարգի նկատմամբ համատեղ վերահսկողական միջոցառումներ իրականացնելու մասին համաձայնագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԵԱՏՄ անդամ երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը նշված համաձայնագիրը ստորագրել են 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ Մոսկվայում։ Համաձայնագրի նպատակն է ԵԱՏՄ անդամ երկրների բյուջեների եկամուտներում ներմուծման մաքսատուրքերի գումարների մուտքագրումը ժամանակին ապահովելը։ Համաձայնագրով նախատեսվում են նաև համատեղ վերահսկողական միջոցառումներ՝ ապահովող ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվառման և բաշխման կարգի պահպանումը, մաքսատուրքերի փոխանցումը ԵԱՏՄ անդամ երկրների պետբյուջեների եկամուտներ։
Ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրման և բաշխման կարգի վերահսկումն իրականացվում է ամեն տարի՝ անդամ երկրների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից՝ համատեղ վերահսկողական միջոցառումների շրջանակներում։