08/07/2022 14:12
Հայկական կինոն 100 տարեկան է. ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով
Այս տարի հայկական կինոն նշում է 100-ամյակը:
Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Հանձանաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:
Համաձայն որոշման՝ եռամսյա ժամկետում կմշակվի հոբելյանական միջոցառումների ծրագիր` Հայաստանում և արտերկրում իրականացնելու համար: