08/07/2022 16:09
Նիկոլ Փաշինյանը Տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել:
Խմբի ղեկավարը ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ Աշոտ Փիրումյանն է:
Աշխատանքային խմբում կլինեն նաև ներկայացուցիչներ ՀՀ ֆինանսների նախարարությունից, Էկոնոմիկայի նախարարությունից, Կենտրոնական բանկից: