09/07/2022 15:08
Fly One Armenia-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ
Fly One Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հուլիսի 8-ին չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ, հայտնել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Մեր օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ՝ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշում է կայացրել դադարեցնել չվերթը: Կարծում ենք՝ դա ճիշտ և հիմնավորված որոշում է: Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են Հայաստանի ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա», - ասել է Անանյանը՝ ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։