09/07/2022 14:25
«Հայրենիք» կուսակցությունն ու կուսակցության երիտասարդական կառույցը կազմակերպում են «Անվտանգության ամառային ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագիր
«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել։
«Սիրելի՛ երիտասարդներ,
«Հայրենիք» կուսակցությունը և կուսակցության երիտասարդական կառույցը 2022թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կազմակերպում են «Անվտանգության ամառային ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագիրը։
Դասընթացների ընթացքում ոլորտի լավագույն մասնագետների հետ կքննարկվեն Արցախյան հիմանահարցի, ՀՀ անվտանգության, տարածաշրջանային զարգացումների, իրավական, տեղեկատվական, հոգևոր անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Դասընթացի ավարտին ակադեմիայի շրջանավարտների հետ միասին կունենանք հայրենաճանաչողական այց Արցախի Հանրապետություն, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու Արցախի քաղաքական և հոգևոր իշխանությունների, արցախցի երիտասարդների հետ, ինչպես նաև այցելելու Արցախի տեսարժան և այլ սրբավայրեր։
Դասընթացներին կարող են մասնակցել 16-ից 30 տարեկան երիտասարդները՝ լրացնելով մասնակցության հայտը՝
https://forms.gle/SabzqKQGsxrQkcF97
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս/թ հուլիսի 29-նն է։ Դասընթացներն անվճար են, տևողությունը՝ 1 ամիս։ Սիրով սպասում ենք ձեզ։
Հեռ.+37433808308
Էլ հասցե. [email protected]», - նշված է հայտարարությունում։