09/07/2022 19:32
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները չեն կարող տարածվել Արցախի կարգավիճակի և նրա հետագա ճակատագրի վրա․ Դավիթ Բաբայան
Հարևանների հետ հարաբերությունները պետք է շտկվեն, սակայն կան կարմիր գծեր, որոնք չպետք է խախտվեն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները չեն կարող տարածվել Արցախի կարգավիճակի և նրա հետագա ճակատագրի վրա, որովհետև Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրավունքները, ազատությունն ու ապագան»,- գրել է Դավիթ Բաբայանը: