09/07/2022 19:01
Ռուսաստանը մեծացնում է Վերին Լարսի անցակետի թողունակությունը
ՌԴ Տրանսպորտի նախարարությունն աշխատում է ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի թողունակության մեծացման ուղղությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։Մասնավորապես, ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեվը հայտարարել է, որ տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են ձեռնարկվելու այդ ուղղությամբ, մի մասն արդեն ընթացքում է։
«Արդյունքում Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականի ընթացքում կավելանա մինչև օրական 3,5 000 ավտոմեքենա։ Այժմ մեծ խցանումներ են լինում, այնտեղ 13 գոտի է գործում, սակայն մինչև տարեվերջ կլինի 39 գոտի, և Վերին Լարսը բաց կթողնի ոչ թե օրական 1,5 000 ավտոմեքենա, այլ 3,5 000»,- ասել է Սավելեվը։