09/07/2022 16:18
Կարծիքները, թե Արցախում մեքենաների վրացական համարանիշները կեղծ են՝ չեն համապատասխանում իրականությանը
Արցախի ՆԳՆ ոստիկանությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում գտնվող վրացական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցներն ունեն համապատասխան տեխանձնագիր, և համարանիշները համապատասխանում են Վրաստանում գործող օրենսդրությանը:
«Ի դեպ, վճարովի համակարգով հնարավոր է համարանիշի վրա գրել անուն ազգանուն կամ ցանկացած այլ հապավումներ:
Կարծիքները, որ դրանք կեղծ համարանիշներ են և կամ խախտում են ԱՀ օրենքները՝ չեն համապատասխանում իրականությանը», - ասվում է ԱՀ ոստիկանության հաղորդագրությունում: