11/07/2022 18:10
Ի՞նչ ըմպելիքներով է ամռան տապին ավելի լավ հագեցնել ծարավը
Ի՞նչ ըմպելիքներով է ամռան տապին ավելի լավ հագեցնել ծարավը։ Գովազդները գայթակղիչ շատ տարբերակներ են առաջարկում, սակայն փորձելուն պես զգում ես, որ ծարավդ ավելի է սաստկանում։ Ի՞նչ են խորհուրդ տալիս բժիշկները։
Նրանց պատասխանը մեկն է՝ գազավորված ջուր, քանի որ այն վերացնում է բերանի խոռոչի չորությունը, հաճելի զգացողություն պարգևում և նպաստում ավելի քիչ ջուր խմելուն։
Վերջին կետն, իհարկե, այնքան էլ լավ չէ, քանի շոգ եղանակին քիչ ջուր խմելիս օրգանիզմում ջրի անբավարարություն է դիտվում։
Մինչդեռ ջուրը յուրատեսակ «քսուք» է, որի սակավության պարագայում մեր բոլոր «դետալները» սկսում են ճռճռալ. ուղեղը սկսում է վատ մտածել, գլուխը ցավում է, մկանները թուլանում են, իսկ մեզն ու արյունը՝ խտանում։ Արդյունքում մեծանում է անոթներում թրոմբի զարգացման ռիսկը, նշանակում է՝ նաև ինֆարկտի, կաթվածի և երիկամներում քարերի գոյացման հավանականությունը։ Եվ սա խնդիրների միայն մի մասն է։
Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ առաջնորդվելով զուտ ծարավի զգացողությամբ՝ մենք մեր օրգանիզմին պետք եղածից մոտ 30 տոկոսով քիչ ջուր ենք խմում։ Այդ է պատճառը, որ անկախ ծարավ լինել-չլինելու հանգամանքից՝ պետք է ստիպեք ինքներդ ձեզ պարբերաբար ջուր խմել։ Շոգ եղանակին պետք է խմել ժամում մեկ բաժակ ջուր, գիշերվա յուրաքանչյուր արթացման ժամանակ՝է ևս մեկական բաժակ։ Ամենաօպտիմալ տարբերակը սովորական կամ գազավորված ջուր խմելն է։
Օրգանիզմում ջրի սակավության մասին, ինչպես արդեն նշվեց, խոսում է մեզի ավելի մուգ գույնը և քանակի նվազումը։ Սա նշանակում է, որ երիկամները «էկոմոն ռեժիմ են միացրել»՝ կրճատելով օրգանիզմից հեղուկի դուրսբերման ծավալները, իսկ դա հղի է երիկամներում քարերի գոյացմամբ և ինֆեկցիաների զարգացմամբ։
Եվ վերջում. ծարավը ոչ մի դեպքում չարժե հագեցնել շաքար կամ կոֆեին պարունակող գազավորված, էներգետիկ ըմպելիքներով, փաթեթավորված հյութերով։ Վերջինների մեջ շաքարը նույքան է, որքան գազավորված ըմպելիքներում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։