11/07/2022 20:30
Նեխուր. օգտակար հատկությունները, հակացուցումները
Նեխուրը հարուստ է վիտամիններով՝ հատկապես C-ով, նաև А, Е, К, B խմբի վիտամիններով, ամինաթթուներով, միկրոտարրերով՝ բոր, կալցիում, քլոր։
Նեխուրը նպաստում է օրգանիզմի տոնուսի բարձրացմանը, առույգությանը, օգնում է հաղթահարել հոգնածությունը, նաև արագացնում է օրգանիզմից տոքսինների դուրսբերման գործընթացը։
Նեխուրն օգտակար է սիրտ-անոթային հիվանդությունների, օրգանիզմի բորբոքային գործընթացների դեպքում։ Ցածր կալորիականության շնորհիվ նեխուրն ընդունված է համարել դիետիկ սննդակարգի կարևոր բաղադրիչ։ Բանջարեղենը նպաստում է նաև մարսողության բարելավմանը։
Նեխուրն օգտակար է շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, սիրտ-անոթային, միզասեռական հիվանդությունների, փորկապության դեպքում։
Նեխուրի սերմերի մզվածքը հայտնի է ցավազրկող, մկանային ջղաձգումը թուլացնող հատկությամբ, օգտակար են նաև հոդային ցավերի դեպքում։
Նեխուրից պատրաստված ուտեստներն արագ մասրվում են, նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, օգնում են ազատվել ավելորդ հեղուկից, օգտակար են այտուցվածության հաղթահարման համար։
Հում վիճակում ցուցված չէ ուտել ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրներ ունեցողներին։
Նեխուրի օգտագործումը խստորեն պետք է սահմանափակեն հղիները, կերակրող մայրերը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։