11/07/2022 19:50
Շաքար և օսլա պարունակող մթերքների փոխարինիչները առողջ սննդակարգում
Համեղ ու գայթակղիչ քաղցրավենիքները, ինչպիսիք են աղանդերը, տորթերն ու խմորեղենը, այդքան էլ համատեղելի չեն առողջ սննդակարգի հետ։ Քաղցրավենիքի բաղադրությունը ներառում է շատ ածխաջրեր, ճարպեր և տարբեր տեսակի քիմիական նյութեր, որոնք էլ հանգեցնում են քաշի ավելացման և ցելյուլիտի:
Որոշ մարդկանց համար չափազանց դժվար է հրաժարվել իրենց սիրելի քաղցրավենիքներից և կարկանդակներից: Իհարկե, անհնար է ամբողջությամբ բացառել բոլոր քաղցր մթերքները սննդակարգից, քանի որ դա սթրես է օրգանիզմի համար և կարող է հանգեցնել բնականոն աշխատանքի խաթարմանը։ Ուստի կարևոր է գտնել սիրելի քաղցրավենիքին ցածր կալորիականությամբ և առողջ փոխարինող:
Բնական շաքարի փոխարինիչ. դրանք պարունակում են առողջարար շաքարներ և վիտամիններ՝ խնձորը, կիվին, դեղձը, նարինջը, իսկ գրեյպֆրուտն ու արքայախնձորն, ընդհանուր առմամբ, օրգանիզմի վրա ունեն ճարպը այրող հատկություն։
Դիետոլոգները խորհուրդ են տալիս նիհարելիս բանան ու խաղող չուտել, քանի որ դրանք շատ շաքար են պարունակում. կարելի է պատրաստել մրգային աղցան և համեմել բնական յոգուրտով։
Քաղցրավենիքը կարող եք փոխարինվել չոր մրգերով և ընկույզով։ Դրանք օգտակար են օրգանիզմի համար, հագեցնում են և երկար ժամանակ պահպանում հագեցվածության զգացումը։ Բացի այդ, բջջանյութի բարձր պարունակության շնորհիվ չոր մրգերը մաքրում են աղիքները։
Մեղրը շաքարի բնական փոխարինող է, սակայն կալորիականությամբ այն այնքան էլ չի զիջում հատիկավոր շաքարավազին։ Պետք է հիշել, որ մեղրը չի հանդուրժում բարձր ջերմաստիճան, քանի որ կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները և դառնում թունավոր։
Սննդաբանները խորհուրդ են տալիս ուտել մուգ և դառը շոկոլադ. 72% տեսակի շոկոլադը պարունակում է վիտամիններ և հակաօքսիդանտներ, հանում է դեպրեսիան, հաղորդում լավ տրամադրություն, դրական է ազդում սրտանոթային համակարգի վրա, կարգավորում արյան ճնշումը։ Դիետայի դեպքում մուգ շոկոլադի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 20 գ-ը։
Ամենապարզ և դիետիկ խմորեղենները պատրաստվում են կաթնաշոռից՝ շոռակարկանդակներ, կաթնաշոռային կեքսներ և այլն։ Կաթնաշոռի մեջ միրգ կամ քաղցրացուցիչ ավելացնելով՝ քաղցր կարկանդակի հիանալի այլընտրանք կստացվի:
Եթե զովանալու և միևնույն ժամանակ հագենալու մասին եք մտածում, օգնության կգա անանուխի թեյը, որը խլացնում է սովի զգացումն ու քաղցրավենիք ուտելու ցանկությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։