11/07/2022 13:58
Պատերազմի վտանգ կա. Աստված չանի, եթե այս իշխանությունով մտնենք պատերազմի մեջ, ակնհայտ է՝ ինչ ելք ենք ունենալու. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պատերազմի վտանգ է տեսնում:
«Կա պատերազմի վտանգ, ու, եթե ուզում եք իմանալ, այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա նաև այդ պատճառով: Այս իշխանությունը պարտության ու պատերազմի խոհրդանիշ է։ Աստված չանի, եթե այս իշխանությունով մտնենք պատերազմի մեջ, ակնհայտ է՝ ինչ ելք ենք ունենալու», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սաղաթելյանը:
Նա ընդգծեց՝ եթե իշխանությունը մեկ գրամ մտածում է հայ ժողովրդի մասին՝ պետք է օր առաջ հեռանա:
«Այո՛, պատերազմի վտանգ կա», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: