11/07/2022 10:44
Շիրակի մարզում երկրաշարժից հետո փլուզման ահազանգեր չեն եղել. Մարզպետ
Շիրակի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ գրանցված երկրաշարժից հետո արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար:
«ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել», - այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 11-ին` առավոտյան 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցվել է հերթական երկրաշարժը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ:
Ժամը 09:10-ին երկրորդ երկրաշարժն է գրանցվել՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդ: Զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։