11/07/2022 14:24
Առողջապահության նախարարություն. Մի շարք ծառայությունների մասով բյուջետային հատկացումներն ավելացել են
Առողջապահության նախարարությունը փաստում է, որ վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող երեխաներին հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակում մատուցվող բժշակական օգնության և սպասարկման ծառայությունների ապահովման համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները և սպասարկվող դեպքերի թվաքանակը շարունակաբար աճել են։
Մասնավորապես` 2021 թվականին մատուցված արտահիվանդանոցային ծառայությունները 2018թ․ համեմատ աճել են շուրջ 57%-ով (98632 հաճախում 62967-ի դիմաց), իսկ հիվանդանոցային դեպքերը` 18%-ով: Պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման չափը 2021թ․ կազմել է 845,5 մլն ՀՀ դրամ, իսկ աճը 2018թ. համեմատ կազմել է 72%: 2022թ. առաջին կիսամյակում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 320,6 մլն ՀՀ դրամ։
Հաշվի առնելով վերոնշյալը` առողջապահության նախարարությունը հորդորում է սոցցանցերում ապատեղեկատվություն չտարածել ու չապակողմնորոշել քաղաքացիներին: