11/07/2022 12:29
Հուլիսի 4-ից 10-ը հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, առողջացել՝ 226 քաղաքացի
Հուլիսի 4-ից հուլիսի 10-ը Հայաստանում իրականացվել է 5256 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, առողջացել է 226 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 771 դեպք, որոնցից 413 043-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 418 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 626 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 142 709 թեստավորում: