12/07/2022 14:54
Շատ հաճելի գործընթաց է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ հաճելի» է որակում ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը:
Լրագրողներն այսօր ԱԺ նախագահից հետաքրքրվեցին՝ մանդատների մասով ի՞նչ գործընթաց է սկսվել խորհրդարանում, Սիմոնյանն էլ արձագանքեց. «Շատ հաճելի»:
Հարցին՝ լինելո՞ւ է այդ գործընթացը, թե՞ ոչ` ԱԺ նախագահը պատասխանեց. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»:
Հիշեցնենք՝ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։
Ցանկում ընդգրկված է 33 պատգամավոր: Ցանկից բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները: