12/07/2022 19:35
Ո՞ւմ է կտրականապես հակացուցված արևայրուքը
Շատերի համար իդեալական արձակուրդը ծովափին արևայրուք ընդունելն է, սակայն պարզվում է, որ այն ոչ բոլորին է թույլատրված։
Որոշ հիվանդությունների դեպքում կտրականապես արգելվում է արևի ճառագայթների տակ գտնվել։ Այդ հիվանդությունների թվին են դասվում քաղցկեղը, համակարգային գայլախտը, փսորիազը։
Բացի այդ՝ արևի ճառագայթների տակ չպետք է մնան գինեկոլոգիական խնդիրներ, մասնավորապես արգանդի միոմա ունեցող կանայք։
Հատկանշական է, որ գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք բարձրացնում են օրգանիզմի ընկալունակությունն արևի ճառագայթների նկատմամբ։ Դրանց թվում են հակաբիոտիկները, զարկերակային ճնշումը կարգավորող դեղամիջոցները, հակասնկային դեղամիջոցներն ու յուղեր պարունակող կոսմետիկ միջոցները։
Ավելին՝ հակաբիոտիկներով բուժման կուրսը բացարձակ հակացուցում է արևի ճառագայթների տակ գտնվելու համար։
Արևայրուքին զգուշությամբ պետք է մոտենան նաև անձինք, որոնց մարմնի վրա շատ խալեր կան։ Արևի ճառագայթների ազդեցությունը կարող է ընդհուպ մելանոմա՝ մաշկի քաղցկեղ զարգանալ։
Արևայրուք չաժե ընդունել նաև վարիկոզի և ռոզացեայի (դեմքի մաշկն ախտահարող քրոնիկ հիվանդություն) դեպքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։