12/07/2022 18:40
Ինչպե՞ս պաշտպանվել մոծակների խայթոցից
Մոծակներն ամռանն իսկական պատուհաս են, և քչերն են, որ չեն բախվում դրանց խայթոցների հետևանքներին՝ այրոց, այտուցվածություն, իսկ վերջում՝ նաև փոքրիկ վերքեր։
Բացի անհարմարություն պատճառող այս տհաճ երևույթներից՝ մոծակների խայթոցները կարող են նաև խիստ վտանգավոր լինել, քանի որ այդ միջատները կարող են նաև վտանգավոր հիվանդությունների փոխանցողներ դառնալ։ Եթե մոծակի օրգանիզմում հիվանդության հարուցչ կա, ապա այն խայթոցի միջոցով հայտնվում է նաև մարդու օրգանիզմում։
Այսպիսով, մոծակները կարող են տուլարեմիայի և սիբիրյան խոցի փոխանցողներ լինել, բացի այդ՝ պատճառ դառնալ տեդի մի շարք տեսակներով, մալարիայով կամ արբովիրուսներով վարակման։
Մոծակների խայթոցներից խուսափելու պրոֆիլակտիկ միջոցներ
Խայթոցների հետևանքով մի շարք ինֆեկցիաներից խուսափելու միջոցառումներից են ժամանակին կատարված պատվաստումները։ Սա հատկապես կարևոր քայլ է էնդեմիկ գոտիներում բնակվող մարդկանց համար։
Պայքարի ձևերից մյուսը տարածքների միջատասպան գործողություններն են՝ հատուկ լուծույթների օգնությամբ։ Սա հատկապես կարևոր է բազմաբնակարան շենքերի նկուղների պարագայում։
Բացի մոծակների դեմ մասնագիտական պայքարից՝ յուրաքանչյուր մարդ կարող է ինքնուրույն քայլեր ձեռնարկել՝ սեփական բնակարանում խուսափելու մոծակնեի խայթոցից՝ պատուհաններին և դռներին ամրացնելով միջատապաշտպան ցանցեր, օգտագործելով միջատասպան միջոցներ՝ առավել հաճախ աէրոզոլների կամ հոսանքի աղբյուրին միացվող էլեկտրոֆումիգատորների տեսքով։ Իսկ փողոց դուրս գալուց առաջ կարելի է մարմինը ցողել մոծակներին խայթոցների դեմ հատուկ ցողաշիթով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։