12/07/2022 13:37
Նախարարը կոչ է անում չհամեմատել պատգամավորների պագևավճարը թոշակների հետ. «չնչին գումար է» (Տեսանյութ)
Նախարարները Սահմանադրության օրվա առիթով պարգևավճար չեն ստացել, լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը դեմ է, որ համեմատեն պատգամավորների պարգևավճարները թոշակառուների ստացած թոշակների թվի հետ:
«Պատգամավորների և՛ պարգևավճարը, և՛ աշխատավարձը, եթե, օրինակ, պրոյեկտենք 500 և ավելի հազար մարդու կենսաթոշակի բարձրացմանը, շատ չնչին է, չի էլ երևա, եկեք այդ համատեքստում չնայենք», - ասաց նա: