12/07/2022 13:31
Նախատեսում ենք 2023 թվականին բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները, ինչպես նաև՝ նվազագույն աշխատավարձը. Նախարար
2023 թվականին Հայաստանում կբարձրանան կենսաթոշակներն ու աշխատավարձերը:
«Նախատեսում ենք 2023 թվականին բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին է հայտարարել վարչապետը», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նա ասաց, թե հիմա քննարկում են 2023 թվականի բյուջեն. լինելու են կենսաթոշակների բարձրացումներ՝ մինչև վեց հազար դրամ: