12/07/2022 16:02
Հայաստանը կարևորում է Մոնղոլիայի հետ փոխգործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Ազգային տոնի առթիվ:
«Շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ մոնղոլ ժողովրդին՝ Մոնղոլիայի Ազգային տոնի կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Մոնղոլիայի հետ փոխգործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ և որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-մոնղոլական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն», - ասված է ուղերձում: