12/07/2022 21:22
ԱՄՆ-ն երկու շաբաթում Ուկրաինային 3 միլիարդ դոլար է տրամադրել
Ուկրաինան երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից երկու տրանշ է ստացել՝ ընդհանուր 3 միլիարդ դոլարի չափով, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«ՀԲ թրաստային հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ստացված 1,7 միլիարդ դոլարի դրամաշնորհը փոխանցվել է Ուկրաինայի պետբյուջե։
Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից ստացված երկրորդ դրամաշնորհն է, ընդհանուր ֆինանսական օգնությունը 3 միլիարդ դոլար է կազմում»,- Twitter-ի իր էջում գրել է Շմիգալը։