12/07/2022 17:30
Արցախում հացահատիկային կուլտուրաների բերքատվության ցուցանիշները բավարար են գնահատում
Արցախում շարունակվում է հացահատիկայինների բերքահավաքը, միջին բերքատվությունը տատանվում է հեկտարից 14-22 ցենտների միջակայքում, «Արցախպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը՝ բավարար գնահատելով բերքատվության ցուցանիշները:
«Առանձին հողօգտագործողների մասով ունենք բերքատվության բավականին բարձր ցուցանիշներ՝ միջինը 60 ց/հա: Բայց այս դեպքերն, իհարկե, եզակի են և պայմանավորված են բոլոր ագրոկանոնների խիստ պահպանմամբ մշակության իրականացմամբ, նաև՝ բարենպաստ բնակլիմայական պայմաններով:
Բերքահավաքի աշխատանքներին խանգարող որևէ հանգամանք, բարեբախտաբար, չկա: Ռիսկային գոտիներում բերքահավաքի աշխատանքների անվտանգությունն ապահովում է ՌԴ Խաղաղապահ զորակազմը: Անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկան ևս առկա է: Այնպես որ, հացահատիկայինների բերքահավաքն իրականացվում է բնականոն հունով, առանց որևէ խոչընդոտների»,- նշել է նա։