12/07/2022 09:42
«Հրապարակ». ՊՆ աշխատակիցները դժգոհում են, որ ՊՆ ղեկավարության որոշումը մի քանի անգամ բարդացրել է իրենց աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն գրել ենք, որ պաշտպանության նախարարության և դրան կից հիմնարկների աշխատակիցներին, մասնավորապես, զինկոմիսարիատներին, արգելվել է սմարթ հեռախոսներով աշխատանքի ներկայանալ։ Հիմնավորումն անվտանգային խնդիրներն են։ Մանրամասներ չեն հայտնել, սակայն հասկացվել է, որ դրանով լրտեսության դեմ են պայքարում։ Սմարթ հեռախոսներով սոցցանցերի և կապի այլ տեսակների միջոցով տեղեկությունների փոխանցումը դյուրին է։
Մեզ ահազանգած ՊՆ աշխատակիցները, սակայն, դժգոհում են, որ նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ ՊՆ ղեկավարության այս որոշումը մի քանի անգամ բարդացրել է իրենց աշխատանքը, քանի որ հեռախոսը նաև աշխատանքային միջոց է։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հնարավոր է՝ մեկ անգամ ևս զինկոմիսարիատների խոշորացման ծրագիր իրականացնեն։ Պատճառը, ենթադրվում է, զորակոչիկների թվի կրճատումն է»։