12/07/2022 19:23
Դոլարի արժեզրկմանը զգացմունքային մոտեցում պետք չէ ցուցաբերել․ Պեսկով
Դոլարի արժեզրկումն ու ռուբլու չափից ավելի ամրապնդումը ՌԴ իշխանությունների հատուկ ուշադրությունն է պահանջում, բայց այդ հարցին զգացմունքային մոտեցում պետք չէ ցուցաբերել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների հետ զրույցում։
«Դոլարի կուրսի նվազումը չպետք է էմոցիաների տեղիք տա։ Այդ խնդիրը տնտեսական գործունեության ու շատ հստակ ցուցանիշների հետ է կապված, ոչ թե զգացմունքների»,- ասել է Պեսկովը։
Նա հստակ չի պատասխանել հարցին, թե իրականում որքան պետք է կազմի ռուբլու փոխարժեքը՝ նշելով, որ դա ՌԴ նախագահի աշխատակազմի իրավասության դաշտում չէ։
«Բայց ռուբլու հավելյալ ամրապնդումը կառավարության, ինչպես նաև Կենտրոնական բանկի հատուկ ուշադրությանը պետք է արժանանա․ այդ հարցն, իսկապես, օրակարգում առաջին տեղերում է»,- ասել է Պեսկովը։