13/07/2022 20:50
Քթի խեցիների և միջնապատի վիրահատություն. Տեսակները
Շնչառության խնդիրների ամենատարածված պատճառը խեցիների մեծացումն է, որը հաճախ կապված է մեծացած նշագեղձերի հետ: Այլ պատճառներից են շեղված միջնապատը, որը բաժանում է քթանցքները կամ քթի կողմերը, ալերգիկ ռինիտը, սինուսիտը և քթի պոլիպները:
Քթի մեջ առկա խեցիների ախտորոշումը կատարվում է խորհրդակցության ժամանակ՝ քթի խոռոչի էնդոսկոպիայի միջոցով։ Գործընթացը, գրեթե, ոչ մի անհանգստություն չի առաջացնում: Ախտորոշման այս մեթոդի շնորհիվ կարելի է տեսնել քթի և կոկորդի բոլոր օրգանները։
Քթի խեցիների զգալի աճի դեպքում օգտագործվում է CO2 լազեր՝ դրանք նվազեցնելու նպատակով: Արդյունքը մշտական է, ի տարբերություն այլ մեթոդների, որից հետո` մի քանի տարի անց, պոլիպները կարող են նորից աճել։ Ռադիոալիքային մեթոդի դեպքում բուժումն իրականացվում է տեղային անզգայացմամբ։
Քթի պոլիպները հեռացվում են էնդոսկոպիայի միջոցով, որը արյունահոսության, հետվիրահատական բարդությունների և արտաքին սպիների վտանգ չի ներկայացնում: Պոլիպները ներծծվում են միկրոդեբրիդերի միջոցով՝ հատուկ գործիք, որը կտրում է այդ նորագոյացությունները՝ չվնասելով առողջ հյուսվածքները:
Գոյություն ունեն գոյացությունները փոքրացնելու բազմաթիվ մեթոդներ, օրինակ՝ ռադիոալիքային բուժում: Սակայն այս դեպքում խեցիների մեծ չափերի պատճառով դրանց կրճատման իդեալական գործիքը լազերն է։
Շեղված միջնապատը շտկելու համար կատարվում է վիրահատություն, որը կոչվում է սեպտոպլաստիկա։ Դրա շնորհիվ կարելի է ուղղել միջնապատը, ինչի արդյունքում օդը կանցնի երկու քթանցքերով՝ հեշտացնելով շնչառությունը։
Շեղված միջնապատի բուժման համար կատարվում է քթի խոռոչի էնդոսկոպիկ վիրահատություն, որից հետո արտաքին սպիներ չեն մնում, քանի որ վիրահատության ընթացքում օգտագործվում են միկրոսկոպիկ գործիքներ։ Հետվիրահատական շրջանն անցնում է առանց բարդությունների և նվազագույն անհարմարությամբ։
Մասնագետները նշում են, որ վիրահատությունից հետո գանգատների կրկին ի հայտ գալը պայմանավորված է մի քանի գործոններով՝ տեխնիկապես ոչ լիարժեք կարգավորված շնչառությունից մինչև պատճառներ, որոնք ի սկզբանե առաջացրել էին միջնապատաի թեքություն կամ քթային խեցիների գերաճ։
Գանգատներ ունենալու դեպքում, ամենաօբյեկտիվ տարբերակն է կատարել քթի և հարակից խոռոչների համակարգչայի շերտագրում, ապա բուժող բժշկի հետ համեմատել նախկին արդյունքը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։